Բաժիններ՝

Կարող էինք վերջնամասում հաղթել Չելսիին. Գլեն Ջոնսոն

«Լիվերպուլի» պաշտպան Գլեն Ջոնսոնը կիսվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի «Չելսիի» հետ (1:1) խաղից ստացած տպավորություններով:

«Սուարեսը հրաշալի ֆուտբոլիստ է, նա շատ բան է անում թիմի համար: Խաղից առաջ մենք կհամաձայնվեինք ոչ-ոքիին: «Սթեմֆորդ Բրիջում» միշտ էլ բարդ է լինում: «Չելսին» սեփական հարկի տակ շատ ուժեղ է, և մենք դժվարին մրցավեճ էինք ակնկալում: Սակայն մենք ցույց տվեցինք մեր ուժը, իսկ վերջնամասում կարող էինք նաև հաղթել: Ընդհանուր առմամբ, ոչ-ոքին նույնպես վատ արդյունք չէ», – Ջոնսոնի խոսքերը մեջբերում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:

Նշենք, որ «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի 11-րդ տուրից հետո 12 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս