Նոյեմբերի 23-ի գիշերը Եվպատորիայում` ծովի ափից 2 մետր հեռու հայտնաբերվել է կնոջ դի: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ դին, ափին հայտնաբերվել են նրա իրերը:
ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է բազմաթիվ քաղաքացիներից բնակարաններ վաճառելու պատրվակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության հերթական փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրյալներն ու 256 տուժողները ծանոթանում են գործի նյութերին:
90-ականների վերջին, երբ ներդրվեց ներմուծման ժամանակ սահմանի վրա ԱԱՀ գանձելու մեխանիզմը, դրա դեմ հանդես եկողներից մեկն էլ այն ժամանակ պատգամավոր՝ Վարդան Բոստանջյանն էր։ 168.am-ն այդ հարցի դրա շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, լսելով բարձրացած աղմուկ-աղաղակը, ընդհատել է իր դասախոսությունը ու փորձել միջամտել և հանդարտեցնել երիտասարդներին` պահանջելով դադարեցնել անկարգությունները և հեռանալ ֆակուլտետի մասնաշենքից:
Ֆուտբոլի Աֆրիկայի կոնֆեդերացիան հրապարակել է այն հինգ ֆուտբոլիստների անունները, ովքեր կպայքարեն տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման համար։
Րաֆֆի Հովհաննիսյանին ոմանք մեղադրում են այդ այցելությունը քարոզչական նպատակներով օգտագործելու համար, ոմանք՝ այն բանում, որ նրա հայտարարությունները կարող են սխալ ընկալվել, և այլն, և այդպես շարունակ: Ր. Հովհաննիսյանը, մինչդեռ, ոչ հերոսություն է արել, ոչ էլ` դավաճանություն: Նա իր տեսակին հավատարիմ՝ հայկական չափանիշներից տարբերվող քայլ է արել, որը գուցեև օգտագործում է կամ օգտագործելու է քարոզչական նպատակներով: Թեև խիստ կասկածելի է, որ դա կարող է հայկական միջավայրում քարոզչության առարկա դառնալ, քանի որ Ր. Հովհաննիսյանն այնտեղ Բաքուն արյան ծով դարձնելու կոչեր չի արել, Ալիևի ստոր կերպարի մասին հերթապահ հայտարարություններ չի հնչեցրել:
Ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Նոր Նորքի բաժին և Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում երեխայի դի կա:
Գարիկ Սողոմոնյանի ասելով՝ ծեծկռտուքից հետո Վահեի ոտքերից բռնել են ինքն ու Արկադին, իսկ Արտակ Բայադյանը՝ գլուխը:
Անհրաժեշտ է, որպեսզի սթրիփը բերանի խոռոչում մնա մոտ 30 վայրկյան, որպեսզի այն լավ թրջվի, այսինքն՝ ներծծի այն նյութերը, որոնք առկա են մարդու թքի մեջ:
Սանկտ Պետերբուրգի «Զենիթն» ու Լոնդոնի «Ֆուլհեմը» «Արսենալի» հարձակվող Անդրեյ Արշավինին գնելու առաջարկ են արել։
«Պատկերացրեք, որ նախագահը վաղը կանչում է պատգամավոր Ծառուկյանին ու ասում, թե մենք քեզ տալիս ենք վարչապետի պաշտոն ու հինգ հատ նախարարի պորտֆել, բայց մտի կոալիցիա: Հիմա Ծառուկյանն ի՞նչ անի…»:
«Կատաստրոֆա կլինի ԲՀԿ- համար, եթե առաջադրվի Օսկանյանը: Որովհետև նահատակված հերոսների ժամանակն անցել է»:
«Նորայր Հայրապետյանը, իմ կարծիքով, անկեղծ էր բարկանում մատուցող Դավիթ Ադամյանի վրա: Մինչև կռիվը սկսելը՝ Նորայրը հանգիստ խոսացել ա իմ հետ»:
«Ո՛չ նախագահի, ո՛չ էլ մեր կուսակցության հետ որևէ մեկը կամ ոչ մի կուսակցություն չի կարող վերջնաժամկետներով խոսել»:
Սահմանադրական դատարանը նոյեմբերի 27-ին գրավոր ընթացակարգով քննության կառնի քաղաքացի Տիգրան Առաքելյանի դիմումի հիման վրա գործը:
Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների համապատասխանաբար չորրորդ և երրորդ շրջանների հանդիպումների արդյունքում մասնակից ակումբները “Fair Play” (Արդար խաղի) դասակարգման աղյուսակում զբաղեցնում են հետևյալ հորիզոնականները`
Աշոտ Կ.-ն ցուցմունք է տվել, որ նոյեմբերի 20-ին ինքը օղի է խմել ծնողների շիրիմի մոտ, հետո որոշել է գալ Երևան: Ճանապարհին իր ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և դիմել փախուստի:
«Կան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում զորակոչիկը պետք է գնա բանակ, սակայն ծնողներին թվում է, որ իրենց երեխան չպետք է ծառայի»:
Հիշատակած պատահարը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թիկնազորի հետ որևէ առնչություն չունեցող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետ, որը ՀՀ ՊՊԾ-ում օգտագործվում է ընթացիկ աշխատանքների համար:
«Առյուծի փայ բաժինը հասնում է ՀՀԿ-ին, մի մասը՝ ՕԵԿ-ին, մյուս մասը մնում է ԲՀԿ-ին: Եվ հետևաաբար, Ծառուկյանը ամենալուրջ մրացակիցն է դառնում ոչ թե իշխանության, այլ ընդդիմության համար, որովհետև ձայները պետք է ընդդիմությունից հավաքի»:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր գործարքներ են տեղի ունեցել ոչ միայն արժութային, այլև վարկային հարթակներում։ Բորսայի պաշտոնական կայքի տվյալներով, կատարվել է 9 դրամային գործարք՝ 21 միլիարդ 950 միլիոն դրամ ընդհանուր ծավալով։
Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա զանգվածային տեղեկատվության եվրոպական մասնագետներին ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն և անցկացնելու իրավական դաշտի վերլուծություն` Հայաստանի տեսալսողական սեկտորում:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 23-ին, 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 406 դրամ։ Արժույթի գինը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.12%-ով կամ կես դրամով:
«Անցյալ տարի գյուղացիներին թյուրիմացության մեջ գցեցին, թե խաղողը ձմռանն ավելի թանկ կվաճառվի, բաց այդպես չեղավ»:
«Բնական է, որ Դիանան և Վահեն բազմոցի վրա նստած վիճակում չէին կարող մյուս սեղաններին նստածների զայրույթը առաջացնել»:
Վերամշակող կազմակերպություններն ունեն երկու հիմնական խնդիր՝ գրավների անբավարարությունն ու արտադրանքի չիրացումը:
ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Պոլ Անրի Ֆորեստիերը այսօր ստորագրեցին «Հայաստանի հյուսիսային սահմանային անցակետեր» 10.3 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր, որը կուղղվի Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի տարածքում նոր կամրջի կառուցման ֆինանսավորմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը։
Հենոյի օգտին է իր ձայնը տվել քվեարկության մասնակցած 1216 մասնակցից 1084-ը (76,02 տոկոս):
«Մեր մտքի մեջ ուղղակի մտած է, որ տեղական արտադրողները լավը չեն արտադրում, անորակ են, վտանգավոր: Նման բան չկա: Ընդհանրապես Հայաստանի շուկայում վտանգավոր դեղեր չկան»:
Քիչ առաջ մեկնարկած «Հարսնաքարի գործով» դատական նիստն ընդմիջվել է. դատական կողմերը սպասում են գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանին: