Մխիթարյանը` Ուկրաինայի առաջնության առաջին շրջանում Շախտյորի լավագույն ֆուտբոլիստ
Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում ընթերցողների շրջանում անցկացված հարցման միջոցով որոշվել է Ուկրաինայի առաջնության առաջին շրջանում թիմի լավագույն ֆուտբոլիստին:
«Շախտյորը» ներքին առաջնությունում 15 խաղ էր անցկացրել և հաղթել բոլոր այդ խաղերում:
Իսկ առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Նրա օգտին են իրենց ձայնը տվել քվեարկությանը մասնակցած 1216 մասնակիցների 1084-ը (76,02 տոկոս): Թիմի ավագ Դարիո Սրնան 68 ձայնով երկրորդն է, իսկ երրորդը Վիլիանն է (64 ձայն):
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը