Եթե մի մարդու գլուխը ծուռ է, էլ ի՞նչ նախագահի թեկնածու
2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվող հավանական թեկնածուների շարքում հնչում է նաև ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի անունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս առնչությամբ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը համոզմունք հայտնեց, որ Վարդան Օսկանյանի առաջադրման դեպքում՝ նրա ձայները կանցնեն Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և մասամբ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:
«Կատաստրոֆա կլինի ԲՀԿ- համար, եթե առաջադրվի Օսկանյանը: Որովհետև նահատակված հերոսների ժամանակն անցել է: Եթե Օսկանյանը ուզում է նախագահ դառնալ, ապա «Սիվիլիթասը» պետք է օգտագործի նրա իմիջի բարձրացման, և ոչ թե հանրային իրազեկման համար, որ ապացուցի, որ ինքն ամենալավ գաղափարախոսն է: Եթե մի մարդու գլուխը ծուռ է, ապա էլ ի՞նչ նախագահի թեկնածու, եթե սեր ես բացատրում, ուզում ես կնոջը հասնես, երբեք գլուխդ չծռես կնոջ առաջ, դա թուլության նշան է»,- ընդգծեց նա:
Ադիբեկյանը նաև նշեց, որ ԲՀԿ-ի համար շահեկան կլինի, եթե առաջադրի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը՝ չնայած, սոցիոլոգի խոսքով, եթե մրցապայքարն ընթանա գործող նախագահի ու ԲՀԿ առաջնորդի միջև, հաղթանակ կտանի Սերժ Սարգսյանը: