«Մինչև կռիվը սկսելը՝ Նորայրը հանգիստ խոսացել ա իմ հետ». «Հարսնաքարի գործով» տուժող
«Հարսնաքարի գործով» մեղադրյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանն դատարանում հարցեր ուղղեց տուժող Գարի Սողոմոնյանին:
«Նորայր Հայրապետյանը, իմ կարծիքով, անկեղծ էր բարկանում մատուցող Դավիթ Ադամյանի վրա: Մինչև կռիվը սկսելը՝ Նորայրը հանգիստ խոսացել ա իմ հետ: Իմ հետ խոսալուց Նորայր Հայրապետյանն ագրեսիվ վարքագիծ չի դրսևորել»,- պատասխանելով պաշտպանի հարցին՝ ասաց տուժողը:
Նա նշեց, թե չի կարող ասել՝ Նորայրի կողմից իրեն ավտոկայանատեղի հրավիրելը անհրաժեշտությո՞ւն է եղել, թե՞ միջոց՝ իրեն ավտոկայանատեղի հասցնելու համար: Ըստ նրա՝ Նորայրը չի փորձել նաև վեճ հրահրել:
Տուժողը նշեց, որ իր տպավորությունն այնպիսին էր, որ՝ Նորայիր հետ խոսելով, ամեն ինչ կպարզվեր, այդ իսկ պատճառով անհրաժեշտություն չի եղել, որ Նորայրը խոսի այն մարդու հետ, ում զանգահարել էր գործով տուժող Արկադի Աղաջանյանը:
Նա նաև ասաց, որ չի հիշում խոսակցություն, որ Նորայր Հայրապետյանը ասել է, թե խոսակցությունը կշարունակեն մեկ այլ օր:
Գարիկ Սողոմոնյանի խոսքով՝ ինքը չի տեսել, որ Նորայր Հայրապետյանը հարվածել է իր ընկերներին:
Այժմ դատարանում հայտարարված է 5 րոպե ընդմիջում, որի ավարտից հետո Գարիկ Սողոմոնյանին հարցեր կուղղի գործով մեղադրյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը: