Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա դի
Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, Ոստիկանության Նոր Նորքի բաժին և Ոստիկանության Ավանի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Նարեկացի 40 շենքի բակում երեխայի դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանի, Ոստիկանության Ավանի բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ բակում հայտնաբերված երեխան նույն շենքի 11-րդ հարկի բնակիչ, Երևանի Սաֆարյանի անվան 171 դպրոցի աշակերտուհի 13-ամյա Է. Սարգսյանն էր:
Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ աղջիկը բնակվում էր հոր, մոր և իրենից մեծ եղբոր հետ: Ոստիկանությունը աշխատում է մի քանի վարկածների ուղղությամբ, այդ թվում՝ դժբախտ պատահարի և ինքնասպանության: Երեխան այդ պահին եղել է ննջարանում:
Փաստի առթիվ Ոստիիկանության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
shamshyan.com