«Որևէ միջադեպ Հայաստանի նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ տեղի չի ունեցել». Արմեն Արզումանյան

«Որևէ միջադեպ Հայաստանի նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ տեղի չի ունեցել»:

Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է Հայաստանի նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը։ Նա նշել է, որ հիշատակած պատահարը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի թիկնազորի հետ որևէ առնչություն չունեցող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հետ, որը ՀՀ ՊՊԾ-ում օգտագործվում է ընթացիկ աշխատանքների համար:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրել էր, թե «նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ»:

Պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ) թերթի հետ զրույցում հաստատել է լուրը. «Մեր աշխատակիցները երեկ՝ գիշեր, օդանավակայան գնալու ճանապարհին՝ Կոնյակի գործարանի ճանապարհի վրա են եղել, և մի համընթաց մեքենա է եկել, որի միջից կրակել են մեր մեքենայի վրա՝ մեր ծառայության մեքենայի: Պարզվել է, որ այդ վարորդը Էջմիածնի բնակիչ է, որը հենց մեքենայի միջից կրակել է մեր մեքենայի ուղղությամբ: Ոստիկանությունը տեղյակ է, եւ շատ օպերատիվ էլ աշխատել են, իսկ հանցագործն էլ արդեն հայտնաբերվել է»։

Տեսանյութեր

Լրահոս