Արդյո՞ք այն, ինչ մտածում է Գագիկ Ծառուկյանը, Նաիրա Զոհրաբյանի լեզվին է
Գալիք ընտրությունների ազդեցիկ գործոնը «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումն է, իսկ ԲՀԿ-ն այս առումով իր ընտրության հարցում ամենաազատն , քանի որ արմատական ընդդիմությունը դժվար թե գնա կոալիցիոն համաձայնագրի գործող իշխանությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Վերջինս նշեց, որ եթե, ենթադրենք, որ «այն, ինչ մտածում է ԲՀԿ առաջնորդը, կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի լեզվին է, ուրեմն՝ նրանք ուզում են հանդես գալ սեփական թեկնածուով, բայց չակերտները չեն բացում, թե ո՞վ է սեփական թեկնածուն՝ կուսակի՞ց, թե՞ թեկնածու դրսից, որին կցանկանան աջակցել»:
Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունները, Ադիբեկյանի խոսքով, խոսում են այն մասին, որ ԲՀԿ-ն, այնուամենայնիվ, ցանկություն ունի հենց նրան առաջադրել՝ որպես հակաիշխանական թեկնածու:
«Առյուծի փայ բաժինը հասնում է ՀՀԿ-ին, մի մասը՝ ՕԵԿ-ին, մյուս մասը մնում է ԲՀԿ-ին: Եվ հետևաաբար, Ծառուկյանը ամենալուրջ մրացակիցն է դառնում ոչ թե իշխանության, այլ ընդդիմության համար, որովհետև ձայները պետք է ընդդիմությունից հավաքի: Եթե, այնուամենայինիվ, պայքարի մեջ մտնեն Ծառուկյանն ու գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե երրորդ-չորրորդ լուրջ թեկնածուները ովքեր կլինեն:
Եթե Գագիկ Ծառուկյանն առաջադրվի, ապա կհավաքի 30 տոկոս ձայն՝ 20 տոկոս իշխանամետ ընտրազանգվածից, 10 տոկոսն՝ ընդդիմադիր: Գ.Ծառուկյանն ունի հնարավորություն երկրորդ փուլ պարտադրելու, եթե առաջադրվեն ընդդիմադիր այլ թեկնածուներ»,- մասնավորեցրեց նա:
Ադիբեկյանը նաև ընդգծեց, որ բոլոր դեպքերում «եթե տետ ա տետ մնան ԲՀԿ առաջնորդն ու գործող նախագահը, Սերժ Սարգսյանի շանսերը՝ հաղթանական տանելու, ավելի մեծ կլինեն, որովհետև համայնքապետերի մեծ մասը ՀՀԿ-ական են, կուսակցության շտաբերը գործող են, աշխատող»: