Բաժիններ՝

«Գյուղացին պետք է լավ կշռադատի». Ռոբերտ Մակարյան

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի Հայաստանից խաղող չի արտահանվի Վրաստան: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով 168.am-ի հարցին, ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Խաղող չի արտահանվում, քանի որ Վրաստանում կա խաղողի ավելցուկ, փոխարենը՝ արտահանում ենք խաղող Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա»,- ասաց Ռ. Մակարյանը: Բերքի ավելցուկից խոսափելու և տարեվերջին բերքը նախորդ տարվա նման վերամշակող ընկերություններին ցածր գնով չհանձնելու համար՝ նա գյուղացիներին խորհուրդ է տալիս լավ կշռադատել և սառնարաններում շատ բերք չպահել:

«Անցյալ տարի գյուղացիներին թյուրիմացության մեջ գցեցին, թե խաղողը ձմռանն ավելի թանկ կվաճառվի, բաց այդպես չեղավ: Գինը շուկայում ցածր էր, իսկ գյուղացիներն իրենց բերքից ազատվելու համար վերջում հանձնեցին վերամշակող ընկերություններին՝ բավական էժան գներով»,- ասաց փոխնախարարը:

Ըստ փոխնախարարի, նման կերպ գյուղացիները վարվեցին նաև կարտոֆիլի բերքի հետ: Անցյալ տարի տարեսկզբին հայտարարվել էր, թե գյուղացիները կարող են հանգիստ իրենց կարտոֆիլի բերքը պահել, քանի որ կարտոֆիլի գինն աշնանն ու ձմռանը  հասնելու է 400 դրամի, սակայն այդպես չեղավ: Հարցին, թե ովքե՞ր են սուտ լուրեր տարածում, փոխնախարարը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ արդեն իսկ ասել է, որ այդ հարցին չի անդրադառնալու:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս