Ծովում գտել են Նաիրի Հունանյանի մոր դին
Նոյեմբերի 23-ի գիշերը Եվպատորիայում` ծովի ափից 2 մետր հեռու հայտնաբերվել է կնոջ դի: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները դուրս են բերել 64-ամյա կնոջ դին, ափին հայտնաբերվել են նրա իրերը: Կատարվում է հետաքննություն: Կնոջ մահվան հանգամանքները ճշտվում են:
Armtoday.info-ի տեղեկություններով` մահացածը 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում ահաբեկչություն իրականացրած Նաիրի Հունանյանի մայրն է` Նաթելա Գալստյանը: Այդ մասին կայքին հայտնել է կնոջ հարեւանուհին` Ալևտինա Սմիռնովան: Ըստ նրա` Գալստյանին տեսել է նախօրեին, իսկ արդեն երեկոյան որդին` Արմենը, հայտնել է, որ չի կարողանում գտնել մորը: «Որդին որոնեց ու գտավ նրան ծովում»,- պատմել է հարևանուհին:
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների եւ ներքին գործերի նախարարություններում հրաժարվել են տեղեկություններ տալ մահացածի մասին: