Բաժիններ՝

Հայտնի են տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման 5 թեկնածուները

Ֆուտբոլի Աֆրիկայի կոնֆեդերացիան հրապարակել է այն հինգ ֆուտբոլիստների անունները, ովքեր կպայքարեն տարվա լավագույն աֆրիկացի ֆուտբոլիստի կոչման համար։ Հաղորդում է Eurosport-ը։

Լավագույն ֆուտբոլիստին կընտրեն աֆրիկյան պետությունների ազգային հավաքականների գլխավոր մարզիչներն ու ասոցիացիաների գլխավոր քարտուղարները։ Քվեարկության արդյունքում նոյեմբերի վերջին շավաբվա ընթացքում հայտնի կդառնան 3 հիմնական թեկնածուների անունները։ Հաղթողի անունը կհրապարակվի դեկտեմբերի 20-ին Գանայի մայրաքաղաք Ակրայում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ։

2012 թվականի Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման թեկնածուներն են՝ Ալեքսանդր Սոնգ (Կամերուն, «Բարսելոնա»), Անդրե Այու (Գանա, «Մարսել»), Դեմբա Բա (Սենեգալ, «Նյուքասլ»), Դիդյե Դրոգբա (Կոտ դ’Իվուար, «Շանհայ Շենհուա»), Յայա Տուրե (Կոտ դ’Իվուար, «Մանչեսթեր Սիթի»)։

 

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս