Այսօր, «Սիվիլիթասի» տարածած հայտարարությունից հետո, ինձ զանգահարում է Կուլտուրայի ֆակուլտետի դեկանն ու ասում, որ ուզում են ինձ կուրս տալ, որ ես վաղը գնամ՝ խոսելու:
Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆիի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում:
Այսօր լրագրողները ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է նա վերաբերվում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից` կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին ընդդիմությանն ուղղված հրավերին, ինչպես նաև, թե խորհրդարանն ինչպե՞ս է մասնակցելու այդ պայքարին:
Gallup International Association-ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` Հայաստանի 1067 բնակիչների 39 տոկոսը Հայաստանի ներկա տնտեսական վիճակը միջին է գնահատում:
Նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ:
«Ժառանգությունը» միշտ ի գիտություն է ընդունում ամեն ինչ. հավատալ կամ չհավատալու խնդիր չենք դնում:
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան դոլարն առաջարկվել է նույն փոխարժեքով` 1դոլար/408 դրամ, սակայն պահանջարկը չի գերազանցել 406.25 դրամը
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօրվա ասուլիսում` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Պրահայից Երևան ժամանող ինքնաթիռում ինքը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ասաց, որ այդպիսի հանդիպում եղել է:
Հովիկ Աբրահամյանի խոսքով` իրենք ԲՀԿ-ին առաջարկում են համերաշխություն: Արդյոք սա առաջա՞րկ է, թե՞ սպառնալիք, որ համերաշխությության կոչերը չընդունելը կարող է հանգեցնել շատ հստակ կանխատեսելի հետևանքների:
Արդեն երեք տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանի «իրավագիտություն» և «միջազգային հարաբերություններ» մասնագիտությունների գծով անվճար ուսումնառության տեղեր չեն նախատեսվում։
Այսօր ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի առջև Հայ ազգային կոնգրեսը` մի շարք կազմակերպությունների հետ միասին բողոքի ցույց էր կազմակերպել` ի պաշտպանություն դատապարտված 4 ՀԱԿ ակտիվիստների:
Վաղը Թուրինում «Ինտերը» ուժերը չափելու «Յուվենտուսի» հետ` փորձելով ապացուցել Սկուդետոյի համար պայքարում իր լուրջ նպատակները:
«Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունը, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն միակ քաղաքական այն ուժերն են, որոնք կարող են մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի գործող վարչակազմին` դա իր անձնական կարծիքն է: Ես կոնկրետ կարծիք չեմ կարող տալ»:
Երևան Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը մերժեց Աշտարակ քաղաքի բնակիչ Նունե Մաղաքյանի հայցը «Մոր և մանկան առողջության պահպանման» կենտրոնի դեմ:
Եվա Սուջյանը ու նրա ռոք-բենդը նոյեմբերի 20-ին հանդես կգան «Ռոքն՝ ընդդեմ երեխաների հիվանդության» խորագիրը կրող մենահամերգով:
«Բյուջեն, իր տրամաբանությամբ և գաղափարախոսությամբ , սխալ է և ադեկվատ չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Այսօր ԱԺ-ում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը բավական վրդովվել էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիտարկումներից:
Այսօր ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ընթացքում ակցիայի մասնակիցները նախարարին են փոխանցել թել, ասեղ և նամակ:
Գլխավոր դատախազը նաև նախազգուշացրել է, որ քրեական գործի նյութերը խեղաթյուրելու, քրեական գործը փակուղի մտցնելու յուրաքանչյուր դեպք դառնալու է առանձին քննարկման առարկա, և քրեական գործեր կհարուցվեն թե՛ հետաքննիչի ու քննիչի, թե՛ դատախազի նկատմամբ:
Եթե դեռ կա որևէ մեկը, որը կասկածում է, որ այս ամենը քաղաքական պատվեր չէ, ցանկանում ենք հայտնել՝ հետապնդումը Վարդան Օսկանյանի անձի և «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ սկսվել է 2009 թվականից:
Այսօր ՊՆ քննչական ծառայության շենքի մոտ միջադեպ է տեղի ունեցել բանակում խաղաղ պայմաններում զոհված մի քանի զինվորների մայրերի և ՊՆ քննչական վարչության պաշտոնյաների միջև:
Ամենավաճառվող մոդելը «Lada Granta»-ն է (14.1 հազար մեքենա), այնուհետև՝ «Lada Kalina»-ն և «Priora»-ն՝ համապատասխանաբար՝ 10.8 և 10.5 հազար մեքենա:
Խոսրով Հարությունյանը, պարզվում է` «նախարարուհու գործունեության արդյունքում մշակույթի ոլորտում նկատելի առաջընթաց» է նկատում:
Sharp ընկերությունը հրապարակել է տարվա կտրվածքով ռեկորդային վնասների մասին կանխատեսումը: Բայց դա վատթարագույնը չէ: Ընկերությունը մտավախություն է հայտնել հետագա գործունեության դադարեցման առումով:
Ինչպես տեղեկացրել էինք` նոյեմբերի 1-ին ժամը 20:0-ի սահմաններում Քարվաճառի N զորամասին պատկանող «Ուրալ-375/236» մակնիշի ավտոմեքենան անձնակազմը տեղափոխելիս` թվով 19 պայմանագրային զինծառայող, Քարվաճառի «Հարուրի ձոր» կոչվող տարածքում, ըստ նախնական տվյալների, հանդիպակաց ընթացող ավտոմեքենայի լույսերի արձակման պատճառով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, որի հետևանքով մահացել է 4 զինծառայող:
Ապօրինի հատված ծառերն արձանագրվել և հանձնվել են պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է: Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
Այս մրցաշրջանի մեկնարկում «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի փայլուն խաղը աննկատ չի մնացել, գրում է TuttoSport-ը:
Gallup International Association-ի հայկական գրասենյակի անցկացրած հարցումներով` Հայաստանի 1067 բնակիչների 63 տոկոսն իր նյութական ապահովվածությունը գնահատել է միջին:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց, թե իրենք նախատեսել են թանգարանների աշխատողների համար անցկացնել թրեյնինգներ:
Այսօր ԱԺ-ում 2013թ. պետական բյուջեի նախագծով՝ կրթության և գիտության ոլորտին կատարվող հատկացումների մասին քննարկումների ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, թե իր նկատառումով՝ գիտության ֆինանսավորումը բյուջեով նախատեսված գումարով կազմելու է ՀՆԱ-Ի 0,246 տոկոսը կամ 11,2 մլրդ դրամ: