Բանկոմատները չեն աշխատում
Նոյեմբերի 2-ին պլաստիկ քարտերով գործառնությունների կտրուկ աճի արդյունքում տեղի են ունեցել բանկոմատների աշխատանքի խափանումներ: Այս մասին տեղեկացնում են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ Երևանում «ArCa» համակարգի բանկոմատները չեն աշխատում, քաղաքացիներին չի հաջողվում գումարներ կանխիկացնել: «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի մամուլի ծառայությունից ստացած հաղորդագրության համաձայն` ընկերության մասնագետների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցներ բանկոմատների աշխատանքի բնականոն ընթացքի վերականգնման ուղղությամբ:
«Արմենիան Քարդ» ընկերությունը հայցում է քարտապանների ներողամտությունը` պատճառած անհարմարությունների համար: