 
                        Հայաստանցիների մեծ մասն իր նյութական ապահովվածությունը միջի՞ն է գնահատում
 
                                    Gallup International Association-ի հայկական գրասենյակի անցկացրած հարցումներով` Հայաստանի 1067 բնակիչների 63 տոկոսն իր նյութական ապահովվածությունը գնահատել է միջին:
Հարցին` ինչպե՞ս եք գնահատում Ձեր ընտանիքի նյութական ապահովվածությունը, հարցվածների 23 տոկոսը պատասխանել է` վատ, 9 տոկոսը` շատ վատ, 5 տոկոսը՝ լավ, 1 տոկոսը դժվարացել է պատասխանել, իսկ 0,2 տոկոսն էլ շատ լավ է գնահատել իր սոցիալական վիճակը:
Հարցումներն իրականացվել են Հայաստանի ամբողջ տարածքում` հոկտեմբերի 9-ից 20-նն ընկած ժամանակահատվածում: Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        