Gallup International Association-ի հարցումներին` «շառից, փորձանքից հեռու» տարբերակով են պատասխանել. Ս. Սաֆարյան

«Ժառանգությունը» միշտ ի գիտություն է ընդունում ամեն ինչ. հավատալ կամ չհավատալու խնդիր չենք դնում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցոււթյան վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Gallup International Association-ի անցկացրած հարցումներին, ըստ որոնց՝ եթե նախագահական ընտրութունները տեղի ունենային առաջիկա կիրակի օրը` 28 տոկոսը կքվեարկեր ՀՀ նախագահ Սերժ Սարգսկյանի օգտին, 19 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, 11 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի և 4 տոկոսը «Ժառանություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին:

«Այնպես չէ, որ մենք հավատում ենք այս հարցումներին, բայց գոհ չենք արդյուքներից: Սա, պարզապես, որոշակի մեթոդաբանությամբ, որոշակի մարդկանց կողմից այս կամ այն կերպ իրականացված հարցում է, որին մենք ծանոթանում ենք ու անցնում առաջ, և վերջ: Սրանք, կարծում եմ, նման ցուցանիշներ չեն, որոնց չհավատանք:

Կարող եմ ընդունել, որ իշխանության թեկնածուի օգտին երբեմն մարդիկ վախից դրդված արտահայտվում են: Կարող են այդպես չմտածել, բայց «շառից, փորձանքից հեռու» տարբերակով` կարող են և նշել նրա օգտին: Այնուամենայնիվ, չէի ասի, որ տոկոսներն այնպիսին են, որոնց չհավատալու խնդիր կա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհանիսյանի 4 տոկոս ձայներին, Ստյոպա Սաֆարյանը հույս հայտնեց, որ առնվազն այդքան մարդ ասել է, որ իրենց նախընտրելի թեկնածուն է «Ժառանգության» առաջնորդը: Իսկ թե որքա՞ն հատվածն է մտածում այդկերպ, բայց չի արտահայտվում, Ս. Սաֆարյանը չգիտի:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս