Հովիկ Աբրահամյանը և Ռոբերտ Քոչարյանն ինքնաթիռում քաղաքական հարցեր չեն քննարկել
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօրվա ասուլիսում` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, թե Պրահայից Երևան ժամանող ինքնաթիռում ինքը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, ասաց, որ այդպիսի հանդիպում եղել է:
Հ. Աբրահամյանը պատմեց, որ հոկտեմբերի 31-ի երեկոյան, երբ իր ղեկավարած խորհրդարանական պատվիրակությունը տեղավորվել է ինքնաթիռում, սրահ է մտել Ռոբերտ Քոչարյանը, և իր կողքին նստած ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` հարգելով երկրորդ նախագահին, իր տեղը զիջել է նրան:
Ըստ Աբրահամյանի` իրենք խոսել են բացառապես Չեխիա կատարած այցի մասին և որևէ քաղաքական հարց չեն քննարկել: