 
                        Ռեալը կարող է գնել Էլ Շարավիին
 
                                    Այս մրցաշրջանի մեկնարկում «Միլանի» հարձակվող Ստեֆան Էլ Շարավիի փայլուն խաղը աննկատ չի մնացել, գրում է TuttoSport-ը:
Ֆուտբոլիստը գրավել է Մադրիդի « Ռեալի» ուշադրությունը: Իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ուշադիր ուսումնասիրել Էլ Շարավիին` ոչ միայն խաղադաշտում նրա ցուցադրած ֆուտբոլը, այլև` մարզումներին կատարած աշխատանքը:
Պարբերականը նշում է նաև, որ «Միլանը» չի պատրաստվում բաժանվել իր առաջատար խաղացողից:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        