Բաժիններ՝

«Ավտովազի» ամենավաճառվող մոդելը «Lada Granta»-ն է

«Ավտովազը» 2012թ. 10 ամիսների ընթացքում վաճառել է 508.3 հազար մեքենա: Այդ մասին նշվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում:

«Ավտովազը» 10 ամիսների ընթացքում արտահանել է 59.1 հազար մեքենա: Հոկտեմբերին վաճառվել է  6.5 հազար արտահանված մեքենա: Վաճառքի ծավալներն ավելացել են 4.3 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ամենավաճառվող մոդելը «Lada Granta»-ն է (14.1 հազար մեքենա), այնուհետև՝ «Lada Kalina»-ն և «Priora»-ն՝ համապատասխանաբար՝ 10.8 և 10.5 հազար մեքենա:

Ավելի վաղ ընկերությունը հայտարարել է, որ նոր «լյուքս» կարգի «Lada Granta»-ի գինը 369- 378 հազար ռուբլու սահմաններում է: Ավտոմատ փոխանցման տուփով «Lada Granta»-ի համար գնորդը կվճարի 406 հազար ռուբլի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս