
Ապօրինի ծառահատումներ «Դիլիջան» ազգային պարկում

Նոյեմբերի 1-ին, ժամը 14:50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները «Դիլիջան» ազգային պարկի 7-րդ պահաբաժնի «Քսնաջուր» կոչվող անտառամասում հայտնաբերել են 1987թ. ծնված Արման Ա.-ի կողմից բենզասղոցով ապօրինի հատված 1 հատ հաճարենի և 6 հատ բոխի: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Ապօրինի հատված ծառերն արձանագրվել և հանձնվել են պարկի աշխատակիցներին, իսկ բենզասղոցն առգրավված է: Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն: