Հայաստանցիները` երկրի ներկա տնտեսական վիճակի մասին
Gallup International Association-ի հայկական գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանի խոսքով` Հայաստանի 1067 բնակիչների 39 տոկոսը Հայաստանի ներկա տնտեսական վիճակը միջին է գնահատում:
1067 բնակիչների 31 տոկոսը Հայաստանի ներկա տնտեսական վիճակը վատ է գնահատել, 22 տոկոսը՝ շատ լավ, 5 տոկոսը` լավ, 2 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին: Հայաստանի ներկա տնտեսական վիճակը շատ լավ գնահատել է հարցվածների միայն 0,5 տոկոսը:
Gallup International Association-ի հայկական գրասենյակի հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Դաջունցի տեղեկացմամբ՝ հարցումներն իրականացվել են Հայաստանի ամբողջ տարածքում հոկտեմբերի 9-ից 20-նն ընկած ժամանակահատվածում: Հարցումներն իրականացվել են դեմ առ դեմ: