Բաժիններ՝

Միլիտո. Յուվենտուսի հետ կարևոր, բայց ոչ վճռորոշ խաղ է լինելու

Վաղը Թուրինում «Ինտերն» ուժերը չափելու «Յուվենտուսի» հետ` փորձելով ապացուցել Սկուդետոյի համար պայքարում իր լուրջ նպատակները:

«Մենք լավ մարզավիճակում ենք, վստահ եմ, որ Թուրինում լավ ֆուտբոլ կարող ենք ցույց տալ ու խնդիրներ ստեղծել «Յուվենտուսի» համար»,-արգենտինացի հարձակվողի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

«Անկասկած, մենք ճիշտ ուղու վրա ենք: Բայց դեռ պետք է կատարելագործվենք: Ամեն դեպքում, մենք հիանալի մրցաշրջան ենք անցկացնում:

«Յուվենտուսի» հետ հանդիպումն իհարկե կարևոր է, բայց այն վճռորոշ չի լինելու, չէ՞ որ ընդամենը 11-րդ տուրն է ընթանում: Միավորների տարբերությունն այդքան էլ մեծ չէ»:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս