Հրայր Թովմասյանին` Դուք կարեք ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով

Այսօր ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ընթացքում ակցիայի մասնակիցները նախարարին են փոխանցել թել, ասեղ և նամակ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Մենք՝ հասարակության ներկայացուցիչներս, ձեզ համար նախատեսված կարուձևի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ Դուք կարեք ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով: Այս դասընթացի առաջադրանքը չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը…»:

168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը հայտնեց, որ նախարարն իջել է հանդիպելու ակցիայի մասնակիցներին, բայց վերջիններս պարզապես հեռացել են, երբ տեսել են նախարարին: «Եթե մասնակիցների նպատակը նախարարի հետ հանդիպելն էր, ապա չպետք է թողնեին`գնային: Նախարարին տեսնելուն պես նրանք հեռացան: Հավանաբար` այդքան համարձակություն չունեին անձամբ նախարարին ասելու այն, ինչ ուզում էին փոխանցել»,- ասաց Կարինե Քալանթարյանը:

Մեր հարցին, թե ինչպե՞ս է արձագանքել Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ակցիայի մասնակիցների պահանջին՝ հրաժարվել պաշտոնից, Կ. Քալանթարյանը պատասխանեց. «Ինչպե՞ս պետք է վերաբերվի: Նախարարն իր գործն է անում, փորձում է լուծել բացթողումները, թերությունները, խնդիրները: Ինչ-որ հինգ հոգի, ովքեր նույնիսկ քրեակատարողական հիմնարկների տեղը չգիտեն երևի, եկել հրաժարական են պահանջում: Մարդու իրավունքների պաշտպանությունից են խոսում, իրենք են իրավունքներ խախտում»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ակցիան կազմակերպած ակտիվիստների համար նման նախաձեռնության համաչ առիթ է հանդիսացել նախարարի հայտարարությունը՝ կապված քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների՝ բերանը կարելու, մատը կտրելու և հացադուլ անելու միջոցով բողոքի արտահայտման դեպքերին:

Հրայր Թովմասյանը, մասնավորապես, նշել էր, որ աչքն ու բերանը կարելը դատապարտյալների համար նույնքան սովորական է դարձել, որքան աղջիկների համար ականջօղեր կախելը:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս