Բաժիններ՝

Բարեգործական համերգ՝ Եվա Սուջյանի և իր ռոք խմբի մասնակցությամբ

Եվա Սուջյանը ու նրա ռոք-բենդը նոյեմբերի 20-ին հանդես կգան «Ռոքն՝ ընդդեմ երեխաների հիվանդության» խորագիրը կրող մենահամերգով:

«Օգնենք հայ մանուկներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը՝ Երևանի Պետական տիկնիկային թատրոնի աջակցությամբ, կազմակերպում է Եվա Սուջյանի ու նրա ռոք-բենդի այս տարվա վերջին և մեծ մենահամերգը: Եվան ու իր ռոք-բենդը, որի կազմում են Արթուր Մարգարյանը (սոլո կիթառ), Հովհաննես Հարությունյանը (բաս կիթառ), Արթուր Հովակիմյանը (ստեղնաշարային գործիքներ) և Գևորգ Հարությունյանը (հարվածային գործիքներ), կներկայանան ինչպես հին ու սիրված երգերով, այնպես էլ մի քանի նոր կատարումներով:

Համերգը բարեգործական է: Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի մաշկային հիվանդությունից բուժվող 4-ամյա Ռիտա Ղարիբյանի հաշվեհամարին: Չորսամյա Ռիտա Ղարիբյանը տառապում է հազվադեպ հանդիպող մաշկային հիվանդությամբ՝ Վեբեր–Կոկեյնի բշտային էպիդերմոլիզով:

Այս հիվանդությունը ժառանգական է և արտահայտվում է բշտիկների առաջացմամբ՝ ոտքերի, ձեռքերի և ոտնաթաթի մաշկի վրա, որոնք հետագայում բացվում են ՝ առաջացնելով էրոզիաներ:

Փոքրիկի մոտ առաջացել են բարդություններ, որոնք արտահայտվում են եղունգների թափվելով: Այս խնդիրների պատճառով Ռիտան չի կարողանում լիարժեք վայելել իր մանկությունը, խաղալ բակում, հաճախել մանկապարտեզ կամ ոտքերը չցավեցնող կոշիկներ գտնել:

Փոքրիկին՝ ախտորոշիչ հետազոտություններ անցկացնելու համար, համաձայնել է ընդունել Իսրայելի Խաիմա Շեբայի անվան հանրապետական հիվանդանոցը (sheba-hospital.org.il): Ընտանիքին միջոցներ են անհրաժեշտ մոտ՝ 1300 ԱՄՆ դոլար արժողությամբ ախտորոշիչ հետազոտությունների, օրական՝ 150 ԱՄՆ դոլար՝ ապրուստի, ինչպես նաև, ավիատոմսերի ձեռքբերման համար: Բուժման համար անհրաժեշտ գումարն Իսրայելի բժիշկները կհայտնեն հետազոտությունն իրականացնելուց հետո:
Բոլոր ցանկացողները կարող են նաև իրենց օգնությունը ցույցաբերել փոքրիկին` գումար փոխանցելով նրա հաշվեհամարներին՝ Ameriabank – 1570014834430100 (AMD), 1570014834430158 (RUB), 1570014834430101 (USD), 1570014834430146 (EUR): Բոլոր հաշվեհամարները բացված են փոքրիկի հոր՝ Կարեն Ղարիբյանի անունով;

Համերգի տոմսերը կարելի է ձեռք բերել Երևանի Պետական տիկնիկային թատրոնի դրամարկղից՝ 1000, 2000 և 3000 դրամով:
 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս