
«Ազատ դեմոկրատները» երևի այսօր որոշում կկայացնեն` սատարե՞լ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՞ ոչ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆիի Հովհաննիսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունը 2013թ. նախագահական ընտրություններում:
Արդյո՞ք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը սատարելո՞ւ է Ր. Հովհաննիսյանի թեկնածությունը` 168.am-ի հարցին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց, թե Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից հայտարարությունը նոր է արվել և այս պահին վարչությունն այս հարցի վերաբերյալ դեռևս որոշում չունի:
«Դեռ որոշում չկա, քննարկենք, տեղյակ կպահենք հանրությանը: Հիմա աշխատանքային ժամեր են, ավարտվեն, կգնանք կուսակցություն և կքննարկենք այս հարցը»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Իսկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Հովհաննես Ղազարյանը, պարզվեց` ծանոթ չէր Րաֆֆի Հովհաննիսյանի վերոնշյալ հայտարարությանը: «Մենք կքննարկենք հարցը և տեղյակ կպահենք Ձեզ: Կարծում եմ՝ այսօրվա մեջ հարցը կքննարկվի»,- նշեց Հովհաննես Ղազարյանը: