«Վահե Ավետյանին դուրս հրավիրելը նախապես պլանավորված էր». Արտակ Բայադյան

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Հարսնաքարի» գործով դատական նիստի ժամանակ քիչ առաջ տուժող Արտակ Բայադյանն ասաց, թե դեպքի օրը «Հարսնաքարի» մատուցողի կողմից Վահե Ավետյանին դուրս հրավիրելը նախապես պլանավորված էր:

Ըստ նրա` Վահեի կողմից նրան քմծիծաղով հարց տալը միայն պատրվակ էր:

Գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպանի հարցին, թե եթե Վահեն լվացվելուց հետո դուրս գար և իր ընկերներին այդքան մարդկանցով շրջապատված չտեսներ` հնարավո՞ր է նա հաշվեհարդար տեսներ, Ա. Բայադյանը պատասխանեց, թե ինքը չի ցանկանում անիմաստ ենթադրություններ անել:

Արտակ Բայադյանի խոսքով` որքան շատ են իրեն հարցեր տալիս, ինքն այնքան շատ մանրամասներ է հիշում դեպքից:

Տեսանյութեր

Լրահոս