«Ձեր փողին են ձայն տվել, ոչ թե ձեզ, ձեր ինչի՞ն ձայն տան». կոնգրեսականը`հանրապետականին

Այսօր ՀՀԿ-ական պատգմավոր Սուքիաս Ավետիսյանի և ՀԱԿ անդամ, «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցություն նախագահ Սոս Գիմիշյանի մասնակցությամբ մամուլի ասուլիսում բանավեճի հիմնական թեման ընդդիմություն-իշխանություն հակադրությունն էր` բարոյականության խնդիրների համատեքստում:

«Կարծում եմ, իրոք, անբարոյական կլինի, եթե ՀԱԿ-ի ներկայացուցիչները փորձեն համեմատել այսօրվա ընտրությունները և ասել, թե այսօր ընտրություններն ավելի վատն են, քան էն թվերին…»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:

Սոս Գիմիշյանն ի պատասխան հակադարձեց և որպես օրինակ մատնանշեց, այն, որ  1995թ. քննադատված խորհրդարանական ընտրություններում Երևանի 8 մեծամասնական ընտրատարածքներից 4-ում հաղթել է ընդդիմությունը, իսկ այսօր Երևանում նույնիսկ մեկ ընդդիմադիր թեկնածու չի հաղթում:

– Ներողություն, բայց եթե թեկնածուին ձայն չեն տալիս…,- նշեց Ս.Ավետիսյանը:

– Ձեր փողին են ձայն տվել, պարոն Սուքիասյան, շատ լավ գիտեք: Ձեր փողին են ձայն տվել, ոչ թե ձեզ, ձեր ինչի՞ն ձայն տան,- ասաց Ս.Գիմիշյանը:

– Երկիրը քանդել եք դուք` բիրտ սեփականաշնորհելով,- հիշեց Ս.Ավետիսյանը:

– Հիմա դուք չե՞ք սեփականաշնորհում: Ասեք մի ամենախոշոր օբյեկտ, որը սեփականաշնորհվել է առաջին իշխանության օրոք,- այս անգամ հակադարձեց Ս.Գիմիշյանը:

– Արի, Գյումրիում հերթով ցույց տամ,- պատասխանեց ՀՀԿ-ական Ս.Ավետիսյանը:

– Ցույց մի տուր, անունը տուր,- ասաց պարոն Գիմիշյանը

– Ասում եմ` Գյումրիի ձեռնարկությունները,- պատասխանեց Ս.Ավետիսյանը:

– Անունը ասա, օրինակ` Կոնյակի գործարան կամ բաշխիչ ցանցեր…,- կրկին հակադարձեց Ս.Գիմիշյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս