Բաժիններ՝

Լիլիթ Հովհաննիսյանը ՌԴ-ում համերգային շրջագայության է

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը շարունակում է պարբերաբար իր ֆեյսբուքյան ընկերներին տեղեկացնել համերգային շրջագայության ընթացքում ստացած տպավորությունների մասին: Օրերս երգչուհին տեղեկացրել էր, որ մեկնում է համերգային շրջագայության` Նիժնի Նովգորոդ, Եկատերինբուրգ, Տյումեն, Սամարա, Վլադիմիր, Յարոսլավլ, Իվանով, Վոլոգդա, Ռյազան, Վոլգոգրադ, Տագանրոգ, Նովոսիբիրսկ: Շրջագայությունը կավարտվի նոյեմբերի 14-ին:

Լիլիթ Հովհաննիսյանը, չնայած այն հանգամանքին, որ ինտերնետային կապը վատ է աշխատում, լուսանկարների և հաղորդագրությունների միջոցով իր երկրպագուներին տեղեկացնում է, թե ինչպես են անցնում իր համերգները:

«Շատ հոգնած եմ, իհարկե, բայց քանի որ կապ կա, մի փոքր ուզում եմ կիսվել ձեզ հետ, իմ սիրելիներ, ու ասել, որ չնայած հոգնածությանը, համերգներն անչափ լավ են անցնում՝ ջերմագույն ընդունելություն, լավ աուրա: Տա Աստված, մինչև վերջ այսպես ընթանա»,- իր ֆեյսբուքյան պատին գրել է Լիլիթ Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս