Դոլարը փոքր-ինչ էժանացել է
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 6-ին 1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408 դրամ։ Ամերիկյան արժույթը նախորդ օրվա համեմատ էժանացել է 0.24%-ով:
Ընդհանուր առմամբ այսօր բորսայում վաճառվել է 2.360.000 դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում 1 ԱՄՆ դոլարը գնվում է միջինը 405-407.5 դրամով և վաճառվում է 409-410 դրամով: