
Google-ի Հայաստանից հարցումների տասնյակում հայտնվել է «սեքս» բառը

Հայերենը վերջապես գրավում է Google-ի թոփ տասնյակը, կամ ավելի ճիշտ` թեժ տասնյակը: Այս մասին տեղեկացնում է բլոգեր Սամվել Մարտիրոսյանը: Նա իր բլոգում, գրում է այն մասին, որ սովորաբար Google trends-ում հայերենով գրառումների մասին տեղեկություններ չեն լինում:
Մի քանի պատճառներով, որոնցից ամենաակնհայտն այն է, որ երիտասարդությունը ցանցում հիմնականում կիրառում է տխրահռչակ տրանսլիտը (ոչ հայատառ հայերենը), հիմնականում` լատինատառ: Սակայն հրաշք է տեղի ունեցել. վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանից հարցումների տասնյակում հայտնվել է մեկ հայերեն բառ՝ «սեքս»-ը: