2012 թ. Ոսկե գնդակն աշխարհի լավագույն ֆուտբոլիստին կհանձնի Անդրեյ Շևչենկոն
Ուկրաինայի հավաքականի, «Միլանի», «Չելսիի» և Կիևի «Դինամոյի» նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն, ով այս տարի ավարտեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հունվարի 7-ին Ցյուրիխում աշխարհի լավագույն ֆուտբոլիստին կհանձնի «Ոսկե գնդակը»: Այս մասին հաղորդում է Goal.com-ը: Շևչենկոն այդ մրցանակին արժանացել է 2004 թվականին, երբ հանդես էր գալիս «Միլանում»:
Հիշեցնենք, որ 2012 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար նախատեսված մրցանակի համար կպայքարի 23 ֆուտբոլիստ: Անդրեյ Շևչենկոյի կարծիքով «Ոսկե գնդակի» ամենաարժանի ֆուտբոլիստն Իսպանիայի հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան է:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը