«Ամենայն հավանականությամբ` պատճառն ինչ-որ մեկի սուտ խոսքը կամ սխալ մեկնաբանությունն է եղել»

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում  է «Հարսնաքարի» գործով դատավարությունը:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում սկսվել է տուժող Արտակ Բայադյանի հարցաքննությունը, իսկ այսօր արդեն Ա. Բայադյանը պատասխանում է մեղադրյալ կողմի հարցերին:

Գործով մեղադրյալ Գարիկ Մարգարյանի փաստաբան Մարինե Թովմասյանն Արտակ Բայադյանին հարցրեց, թե դեպքի օրն ինչո՞ւ են սկսել իրենց ծեծել, եթե կոնֆլիկտային որևէ իրավիճակ չի եղել: Արտակ Բայադյանը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ` պատճառն ինչ-որ մեկի սուտ խոսքը կամ սխալ մեկնաբանությունն է եղել, թե իրենք հայհոյել են: Արտակ Բայադյանի խոսքով` նախքան «Հարսնաքար» ռեստորանային համալիր գնալը, Արզնիում երեկույթի ընթացքում` իրենցից միայն Դիանա Նավոյանը չի օգտագործել ոգելից խմիչք: Ա. Բայադյանի ասելով` ինքն ու Արկադին խմել են 3-4 բաժակ, իսկ Վահե Ավետյանը` 1-2, քանի որ, ինչպես նշեց Ա. Բայադյանը` Վահե Ավետյանն էր վարում ավտոմեքենան:

Գործով մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանն ասաց, թե Արտակ Բայադյանի ցուցմունքները «լղոզված» են, որոնք կարող են ուղղորդված լինել: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում Ա. Բայադյանն ասել էր, թե ինքը մամուլից և իր շրջապատից է իմացել, որ իրենց ծեծի ենթարկողները թիկնապահներ են: Ա. Բայադյանն այսօր ասաց, թե իր ցուցմունքները քաղված չեն ոչ մամուլից, ոչ էլ այլ անձանցից: Դրանք, ըստ նրա` իր շրջապատն է իրեն հաղորդել, և որ ինքը վստահում է իր ընկերներին և գործով մյուս տուժողները, նրա խոսքով` արժանահավատ ցուցմունքներ են տվել:

Կարդացեք նաև

Ի դեպ, Ա. Բայադյանը նաև ասաց, որ դեպքի օրը վիճաբանության ընթացքում վիճաբանությունը կանխող ոչ մեկին չի նկատել:

Այս պահին դատական նիստն ընմիջվել է, ընդմիջումից հետո կշարունակվի Ա. Բայադյանի հարցաքննությունը:

Տեսանյութեր

Լրահոս