Բաժիններ՝

Արմեն Աշոտյանը կաջակցի՞ եզդիներին

Հայաստանաբնակ եզդի ժողովուրդն ունի եզդիերենի մասնագետների կարիք: Այս մասին այսօր 168.am-ի հետ զրուցում ասաց «Սինջար» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին: Նրա խոսքով` մեկ տարի առաջ «Սինջարը» դիմել էր ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ որպեսզի իրենց կրթական ծրագրերին աջակցեն:

«Ուզում ենք, որպեսզի եզդիների համար եզդիերեն դասընթացներ լինեն, մասնագետներ պատրաստվեն, ովքեր կիմանան հասարակ եզդի քաղաքացուց մի փոքր ավելին: Արմեն Աշոտյանն ասել էր, որ ազգային փոքրամասնությունների ցանկացած նախաձեռնության իրենք աջակից կլինեն»,- մեզ հետ զրույցում ասաց Բորիս Մուրազին:

Նշենք, որ առաջարկված նախաձեռնությունը ընթացք չէր ստացել այն պատճառով, որ նախարարությունը ֆինանսավորում չէր ունեցել: Այսօր «Սինջար» կազմակերպությունը կփորձի  հստակ ծրագրով դիմել նախարարություն: «Մենք հիմա նախարարությանը կդիմենք, որպեսզի աջակցեն մեր՝ ազգությամբ եզդի երկու քաղաքացիների  Իրաք մեկնելուն և այնտեղ գիտելիքներ ստանալուն»,- ասաց Բորիս Մուրազին:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս