Հակաֆետիշիստական

«Միշտ թերահավատորեն եմ վերաբերվել բոլոր այն սպասումներին, որոնք պայմանավորել են անհատով` ֆետիշացնելով անհատի գործոնը: Նման մոտեցումը վտանգավոր է և հարիր չէ ժողովրդավարական պետություններին»,- մեզ հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այսօր հասարակությունն առաջնորդի խնդիր ունի՞, թե՞ ոչ:

«Գալիս է ինչ-որ պահ, երբ հասարակությունը տեսնում է, որ իր կերտած կուռք-կերպարը վերածվում է հակակերպարի. մենք այս տարիների ընթացքում, կարծում եմ` «ճաշակել» ենք դրա սերն ու դառնությունը: Ես կարևորում եմ քաղաքացիական հասարակության ձևավորումը, որը, թեկուզ դանդաղ, բայց հաստատակամորեն նվաճում է իր տեղը հասարակության մեջ»,- ասել է նա: Ըստ Ռուբեն Հակոբյանի, Հայաստանի այսօրվա հասարակությունն արժանի է այն իշխանությանն ու ընդդիմությանը, որը գոյություն ունի:

Տեսանյութեր

Լրահոս