Ո՞վ է Արամ Մանուկյանը

«Չէի ուզենա մեկնաբանել: Այդ գործիչը չարությամբ կուրացած է և սրտաճմլիկ ձևով  փորձում է մե’կ հանրապետականների, մեկ’ ԲՀԿ-ականների հետ համագործակցել: Խոսքը ոչ թե ՀԱԿ-ի այլ  կոնկրետ Արամ Մանուկյանի մասին է: Ո՞վ է նա ընդհանուր առմամբ, ինձ համար դժվար է ասել: Ուղղակի կենսագրության մեջ մի դրվագ կա, որ Անկախության հռչակագիրն է կարդացել: Ես միայն դա գիտեմ, բայց դա բավարար պայման չէ, որ այդքան ուշադրություն դարձնենք նրա հայտարարությունների վրա: Ինքը ուր, ՕԵԿ-ը՝ ուր: Արդյ՞ոք ՕԵԿ-ը  կուզենար համագործակցել նրա հետ»,- այսօր ասուլիսում` պատասխանելով ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի հայտարարությանը, թե բացի ՕԵԿ-ից, ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել քաղաքական մյուս ուժերի հետ, ասել է ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը նաև ասել էր, թե` «Օրինաց երկիրը» Հայաստանի քաղաքական դաշտի «խայտառակությունն է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930