Նոյակերտում հաղթել է գյուղապետի օգնականը
Արարատի մարզի Նոյակերտ համայնքի ղեկավարի նոյեմբերի 4-ին կայացած արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով գյուղապետ է ընտրվել գյուղապետի օգնական, ՀՀԿ անդամ Հովհաննես Խոսրովի Հարությունյանը: Նրա օգտին քվեարկել է 804, իսկ Նոյակերտի դպրոցի զինղեկ, անկուսակցական Յուրիկ Խոսրովի Հարությունյանի օգտին` 50 ընտրող: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում տեղադրված քվեարկության արդյունքների, Նոյակերտի 1 515 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 859-ը: 5 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Նշենք, որ Նոյակերտի նախկին գյուղապետ Կնյազ Սահակյանն ընթացիկ տարվա օգոստոսի 6-ին մահացել է, և այս համայնքում նշանակվել են գյուղապետի արտահերթ ընտրություններ: