Բաժիններ՝

Օդանավակայանը դուրս է թռել խոշոր հարկատուների առաջին տասնյակից

Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուները 2012թ. հունվար-սեպտեմբերին 42 միլիարդ դրամով (12%-ով) ավել շատ հարկ են վճարել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Այս տվյալները կարելի է գտնել ՊԵԿ-ի կողմից այսօր հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Այսպես, հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում պետբյուջե են վճարել 394.9 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 352.9 միլիարդի դիմաց։

Հունվար-սեպտեմբերի տվյալներով, խոշոր հարկատուների ցանկը գլխավորել է Հայռուսգազարդը՝ առաջ անցնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից։  Ընկերությունը 6.7 միլիարդ դրամով կամ 42%-ով ավելացրել է  հարկերը՝ պետբյուջե մուծելով 22.6 միլիարդ դրամ։ Նշենք, որ ներկրվող գազի ծավալը ավելացել է ավելի քիչ՝ 24.3%-ով, ինչն անուղղակիորեն վկայում է այն մասին, որ գազը թանկացել է և ընկերությունը ավելի շատ ԱԱՀ է մուծում պետությանը։

Կարդացեք նաև

Խոշոր հարկատուների առաջին տասնյակում տեղ գտած ընկերությունները և նրանց վճարած հարկերի փոփոխությունները ներկայացված են աղյուսակում։ Նշենք միայն, որ նախորդ տարվա առաջին տասնյակից դուրս է մնացել Արմենիա միջազգային օդանավակայանը։ Ընկերությունը 2011թ. հուվար-սեպտեմբերին 9-րդ տեղում էր՝ 5.567մլրդ դրամի հարկերով։ Այս տարի հարկերի ծավալը նվազել է մինչև 1.820 միլիարդ, և օդանավակայանը հանգրվանել է 36-րդ տեղում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս