Բաժիններ՝

Ֆեդերեր. ATP Ամփոփիչ մրցաշարում Նադալի կարիքը կզգացվի

Աշխարհի 2-րդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն իր աջակցությունն է հայտնել իսպանացի Ռաֆայել Նադալին, ով ծնկների վնասվածքի պատճառով բաց է թողնում ATP Ամփոփիչ մրցաշարը:

«Նադալի բացակայության պայմաններում մրցաշարային ճանապարհն ավելի հեշտ է թվում: Չի կարելի չհամաձայնել, որ Ռաֆան մեծ թենիսիստ է, և նրա կարիքը կզգացվի ATP Ամփոփիչ մրցաշարում: Իհարկե, Նադալն արժանի էր, որպեսզի հանդես գար Լոնդոնում. նա «Մեծ սաղավարտի» մրցաշար է հաղթել այս մրցաշրջանում: Շատ կցանկանայի, որ նա այստեղ լիներ»,- Ֆեդերերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս