Բաժիններ՝

Առաջնորդը լավ մարզավիճակում է. մամուլ

««Եթե ես Սերժ Սարգսյանին ասեմ առաջնորդ` ինձ կծեծի, որովհետև առաջնորդ Ստալինին են ասել»,- հայտարարել է հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը»,- հիշեցնում է «Չորրորդ իշխանություն» օրաթերթն ու հավելում.

«ԱԺ պատգամավորներն, ինչպես հայտնի է, օժտված են անձեռնմխելիությամբ, և որևէ մեկն իրավունք չունի նրանց ծեծել առանց ԱԺ որոշման: Միակ տարբերակն այն է, որ Համլետ Հարությունյանն ինքնակամ ներկայանա Սերժ Սարգսյանին և վերջինիս աշխատասենյակում ինքնածեծման ենթարկվի: Ի դեպ, դժվար է պատկերացնել, թե ինչպես է Սերժ Սարգսյանը ծեծելու չափերթվ իրեն զգալիորեն գերազանցող Համլետ Հարությունյանին, բայց հեռանկարն այնքան գայթակղիչ է, որ ազգովի խնդրում ենք նրան գոնե մի անգամ հրապարակավ Սերժ Սարգսյանին առաջնորդ անվանել: Նախընտրական շրջանում անձնական մարտունակության ցուցադրումը կարող է լավ PR լինել նրա համար:

Ի դեպ, դատաբժշկական փորձաքննության տվյալներին չենք տիրապետում, բայց Էդուարդ Շարմազանովն օրը մի քանի անգամ Սերժ Սարգսյանին առաջնորդ է անվանում: Ըստ երևույթին հենց սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը միշտ ֆիզիկապես լավ մարզավիճակում է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս