
Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են. մամուլ

«Ոստիկանության տարածքային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունները շարունակվում են: Օրերս պաշտոնանկ է արվել և կադրերի տրամադրության տակ ուղարկվել ոստիկանության Անիի տարածաշրջանի ղեկավար Մհեր Ավագյանը»,- գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում.
«Նրա փոխարեն դեռ նշանակում չկա: Նշենք, որ վերջերս պաշտոնանկ արվեցին նաև մայրաքաղաքի Կենտրոնի, Նորք-Մարաշի բաժինների պետերը և մեծ թվով այլ աշխատակիցներ»: