Բաժիններ՝

Ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է «ասնավանի», այլ Սպարտակի. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզպետարանի դեմ դիմաց` բարեգործ Հանցմանի նվիրած շենքերի ֆոնին, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սկսել է կառուցել բենզալցակայան` բնականաբար առանց հաշվի առնելու քաղաքային նորընտիր ղեկավարության կարծիքը և շրջակա բնակիչների անվտանգությունը:

Մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրու քաղաքապետարանից փորձել են կասեցնել շինարարությունը. 2 անգամ տուգանել են` պատճառաբանելով, որ այն անօրինական է, Վարդան Ղուկասյանը շինթույլտվություն չունի, սակայն շինարարները համառորեն շարունակել են օբյեկտի կառուցումը` ասելով. «Գիտեբ ի՞նչ, մեզ Սպարտակն է ասել, որ շարունակենք, էնպես որ` մեզ համար ոչ թե Սամվել Բալասանյանի խոսքն է ասնավանի, այլ Սպարտակի:

Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանը մեզ փոխանցեց, որ տարածքը պատկանում է «Դանիկո» ԱՊԸ-ին, որին բաղաբապետարանի կողմից շինարարություն սկսելու իրավունք տրված չէ: Ըստ նրա` ՍՊԸ-ն մի անգամ տուգանվել է, նոյեմբերի 12-ին` 200 հազար դրամով, 2-րդ անգամ քաղաքապետարանը արձանագրություն է կազմել նախորդ օրը և տուգանել 2,5 միլիոն դրամով, այժմ հրավիրելու են վարչական նիստ, որից հետո հարցով կզբաղվեն իրավապահները:

Մեկ տարվա ընթացքում կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո, ըստ Քրեական օրենսգրքի 315 հոդվածի պրիմ. 1 կետի, հարուցվում Է քրեական գործ: Փաստորեն Բալասանյանը Ղուկասյանին ոստիկանության ձեոքն է տալիս, բայց սա ինչո՞ւ պիտի անհանգստացնի նույն ոստիկանների կողմից բացարձակ անձեռնմխելիություն վայելող, «արջ որսացող» Սպարտակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս