Այգեգործական սիլի-բիլի

«ՀԱԿ-ի անունից հանդես եկող առաջին նախագահի գրասենյակը՝ «ՀԱԿ Կենտրոնական գրասենյակ» անվանումով, «ոտքից գլուխ» ապօրինի կառույց է… Եվ միայն ապօրինությունների սիրահար Ս.Սարգսյանի շահագրգռվածությամբ է, որ առաջին նախագահը, բացի այգեգործությունից, հասցնում է առաջնորդել նաև ՀԱԿ կենտրոնական գրասենյակին»,- մեր թղթակցին տված հարցազրույցում ասել է ՀԱԿ անդամ, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության ղեկավար Ռուբեն Թորոսյանը:

Վերջինիս կարծիքով` իշխանությունը ձգտում է ստեղծել երկկուսակցական համակարգ՝ ՀՀԿ և ԲՀԿ կուսակցություններով, որոնց փաստացի ղեկավարներ Սարգսյանն ու Քոչարյանը որոշել են պարբերաբար փոխարինել մեկը մյուսին ՀՀ նախագահի պաշտոնում: «ԲՀԿ-ն արդեն իսկ նախապատրաստվում է Քոչարյանի առաջադրմանը հաջորդ ընտրություններին, իսկ ԲՀԿ ներկա ղեկավարը շատ հարմար գործիք է այդ ճանապարհին՝ կհամախմբի և կգլխավորի «ընդդիմություններին» և պատվով կպարտվի ՀՀԿ ղեկավարին: Այսինքն, ԲՀԿ-ի հետ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի «սիլի-բիլին» լիովին տեղավորվում է Ս.Սարգսյանի, կամ որ նույնն է, ավազակաիշխանության հետ համագործակցության շրջանակներում»,- նշել է ՀԱԿ անդամը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում:

«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս