Բաժիններ՝

ՀՀԿ գրասենյակում «черный ход» են սարքել. մամուլ

«Ժողովրդավարական երկրի` ազատ խոսքի ջատագով և ԶԼՄ-ներին սիրող իշխանական կուսակցության ներկայացուցիչներն արդեն բացահայտ կերպով խուսափում են իրենց սիրելի ԶԼՄ-ների հետ շփումից, իսկ ավելի ժողովրդական լեզվով ասած` ցրում են»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.

«Բանն այն է, որ հրդեհից հետո վերանորոգված ՀՀԿ գրասենյակի նկուղային հարկում իրենց դուրս գալու համար «черный ход» են սարքել (մեքենայով մուտք ու ելք անելու համար), և էլիտար ՀՀԿ-ականներն արդեն միանգամից այդտեղից են դուրս գալիս` առանց հանդիպելու դրսում ժամերով սպասող լրագրողներին և անցանկալի քաղաքացիներին: Իսկ հանդիպման հավանականությունը զրոյացնելու համար էլ հորդորում են լրագրողներին` սպասել ոչ թե դրսում, այլ նկուղի` նրանց համար հատկացված սենյակում:

Ու եթե նախկինում չորրորդ իշխանության ներկայացուցիչները կարող էին բախտ ունենալ հայրենի էլիտային տեսնել մի քանի մետր հեռավորությունից, երբեմն «հայերեն վատ իմացողներից» կարծիք լսել, այսօր արդեն լավագույն դեպքում կարող են շփվել միայն Էդուարդ Շարմազանովի հետ: Առաջ, Հայաստան»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս