
Սաշիկի որդին վերակենդանացման բաժանմունքում է. մամուլ

«Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկի որդին` Նարեկ Սարգսյանը, գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս տեղեկությունը երեկ մեր թղթակցին հայտնել են բժշկական կենտրոնի ընդունարանից»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
«Իսկ թե` նարեկ Սարգսյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ` հիվանդանոցից խուսափել են հայտնել, չեն մանրամասնել նաև վնասվածքների բնույթն ու ծանրության աստիճանը: Երեկ տեղեկացրել Էինք, որ նախօրեի ուշ երեկոյան` Երեւանի Պարոնյան փողոցում առանց պետհամւսրւսնիշների «Ռենջ Ռո- վեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Էլեկտրասյանը: Նարեկ Սարգսյանն է եղել մեքենայի ղեկին, թե ոչ` առայժմ հստակ չէ:
Ըստ որոշ տեղեկությունների, հենց ինքն է եղել ղեկին և մեքենան վարել է շատ մեծ արագությամբ` նախապես հանելով պետհամարանիշները, ամենայն հավանականությամբ` արագաչափ սարքերի հնարավոր արձանագրումներից և տուգանքներից խուսափելու նպատակով: Այս տեղեկությունները երեկ ոստիկանությունից ոչ հաստատել են, ոչ էլ հերքել են: Ընդամենն ասել են, որ վթարի հետ կապված քննություն է իրականացվում, և հանգամանքները պարզվում են»: