Ռոբերտո Կառլոսը՝ Սերխիո Մարգարյանի մասին
Մախաչկալայի «Անժիի» տնօրեն Ռոբերտո Կառլոսը գովեստի խոսքեր է ասել Պերուի հավաքականի գլխավոր մարզիչ, ուրուգվահայ մասնագետ Սերխիո Մարգարյանի մասին։
«Մարգարյանը շատ ուժեղ մասնագետ է։ Սակայն միշտ չէ, որ ստացվում է այնպես, ինչպես ցանկանում ես։ Պարզապես պետք է ունենաս լավ թիմ և համբերություն։
Վստահ եմ, որ Պերուի հավաքականը մեծ նվաճումների կհասնի։ Մենք ակնկալում ենք, որ Մարգարյանի գլխավորությամբ թիմը կնվաճի 2014 թվականի աշխարհի առաջնության ուղեգիրը։ Այս պահին թիմի երկրպագուներն անհանգստանալու պատճառ չունեն», – Կառլոսի խոսքերն է մեջբերում Libero.pe-ն։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը