Հրաժարվել Կակայից հանուն Ռոնալդուի
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը որոշում է կայացրել կրկին տրանսֆերի հանել թիմի բրազիլացի կիսապաշտպան Կակային։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
«Արքայական» ակումբը մտադիր է դիմել այդ քայլին, ինչը թույլ կտա այդ տրասֆերից ստացված գումարներով վճարել Կրիշտիանո Ռոնալդուի հետ կնքվելիք նոր պայմանագրով սահմանված աշխատավարձը։
Ակումբում հույս ունեն, որ բացի տրանսֆերի գումարը, «Ռեալը» կխնայի Կակայի աշխատավարձի գումարները, ինչը կազմում է մոտ 20 մլն եվրո։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը