Նոնոն ասաց՝ չէ, չէ

ՀՀ բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.

««Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը չի ղեկավարի Գաբրիել Պողոսյանը։

Նա , գիտակցելով առկա դժվարությունները և ունենալով նաև լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին լրացել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: Ըստ նախարարության հաղորդագրության՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշանակման ժամկետի լրանալու օրը` նոյեմբերի 28-ին, անցկացրել է աշխատանքային քննարկում, որին հրավիրվել է նաև Գաբրիել Պողոսյանը:

Կարդացեք նաև

«Նախարարը ևս մեկ անգամ կարեւորելով արգելոցի կառավարման հետ կապված խնդիրները՝ առկա դժվարությունները, ինչպես նաև թեկնածուի հետ կապված հանրային ոչ միանշանակ արձագանքն ու հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը, թվարկման կարգով նշել է արգելոցի կառավարման, արգելոցում իրականացվող աշխատանքների որակական բարելավման խնդիրները և տնօրենի թեկնածուից պահանջել այս ամենի նկատմամբ գործուն պատասխանատվության ստանձնում:

Նախարարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ այսօր, առավել ևս քան երբևիցե, արգելոցը լինելու է ինչպես նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների ուշադրության կիզակետում: Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս