
ՀՀ նախագահի թիկնազորի ուղղությամբ կրակոցների գործով հետաքննություն է ընթանում

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանն առայժմ մանրամասներ չի կարող ներկայացնել օրեր առաջ ՀՀ նախագահի թիկնազորի ուղղությամբ արձակված կրակոցներից: «Գործը հետաքննության ոլորտում է»,- Aravot.am-ի հարցին պատասխանել է պարոն Թամազյանը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նոյեմբերի 21-ին «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհին մի տղամարդ կրակել է Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների ուղղությամբ:
Իսկ Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը հերքել էր տեղեկությունը՝ պնդելով, որ որևէ միջադեպ Հայաստանի նախագահի թիկնազորի կամ նախագահին սպասարկող ավտոմեքենաների հետ տեղի չի ունեցել»: