Բաժիններ՝

Մովսիսյանը կարող է օգնել Սպարտակին. Վարդան Մինասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը գտնում է, որ «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով առաջիկա ժամերի ընթացքում կարող է պայմանագիր կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ, կարող է ուժեղացնել մոսկովյան թիմի հարձակման գիծը։ Այս մասին Մինասյանը խոսել է Championat.com-ի հետ։

«Եթե տեղափոխությունն իսկապես կայացել է, ապա, անկասկած, Մովսիսյանի համար սա առաջ քայլ կլինի։ «Կրասնոդարն» ու «Սպարտակն» անհամեմատելի են, այնպես որ պրոֆեսիոնալ տեսանկյունից՝ ֆուտբոլիստի համար դա մեծ նվաճում կլինի։ «Սպարտակը» շատ ավելի ուժեղ թիմ է, որի ներսում առկա է ուժեղ մրցակցություն։ Սակայն, իմ կարծիքով, Յուրան մեծ ներուժ ունի թիմին օգնելու համար։

Այժմ մոսկովյան թիմի կազմում շատ են լեգեոներները։ Միակ բանը, որ կարող եմ ասել՝ Յուրան կարող է «Սպարտակում» խաղալ, չէ՞ որ նա բարձրակարգ ֆուտբոլիստ է», – ասել է մեր հավաքականի գլխավոր մարզիչը։

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս