Բաժիններ՝

Հայ վարորդները sms կստանան խախտման վերաբերյալ

Մայքրոսոֆթ կենտրոնի երիտասարդ մասնագետները երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանին ներկայացրել են մի ծրագիր, որը հնարավորություն է խախտումն արձանագրելուց անմիջապես հետո հաղորդագրություն ուղարկել վարորդին՝ տեղեկացնելով նաև, թե որքա՞ն է տուգանքը։

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգին։

Նկատի առնելով այն իրողությունը, որ ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների նախահաշվի 9 ամսվա արդյունքով էապես գերակատարվել է եկամտի ծրագիրը, ինչը պայմանավորված է երթևեկության կանոնների պահպանման հսկողության ավտոմատ համակարգի ներդրմամբ, կառավարությունը որոշել է գերակատարմամբ ստացված գումարի մի մասը նույնպես տրամադրել նշված համակարգի առաջանցիկ զարգացմանը։

Մասնավորապես, սարքերի և սարքավորումների ձեռքբերմանը կուղղվի մոտ 1 մլրդ 300 մլն դրամ, համակարգի պահպանման և սպասարկման աշխատանքին` մոտ 145 մլն դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ երեկ` Մայքրոսոֆթի կենտրոնի բացման ժամանակ, ոստիկանությանը մի հետաքրքիր ծրագիր են առաջարկել երիտասարդ մասնագետները։

Եթե ավտոմեքենան նկարահանվում է և խախտման համար «արժանանում» տուգանքի, ապա ծրագիրը հնարավորություն է տալիս անմիջապես հաղորդագրություն ուղարկել վարորդին։ Վերջինս ոչ միայն իմանում է, որ իր խախտումն արձանագրվել է, այլև` թե որքան է վճարելու։ «Ծրագիրն արդեն պատրաստ է, մնում է այն ներառել տվյալների շտեմարան»,- ասել է վարչապետը։  «Երիտասարդների մեկ այլ ծրագիրն էլ նախատեսված է գյուղատնտեսական ապրանքների առաջարկի և պահանջարկի ներկայացմանը», – շարունակել է Տիգրան Սարգսյանը։ – Գյուղացիները կարող են նման տեղեկություն ստանալ հեռախոսով, հանգամանք, որը մեծացնում է վաճառքի կազմակերպման հնարավորությունը»։

Վարչապետը ՀՀ ոստիկանությանը և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է կապվել Մայքրոսոֆթի կենտրոնի Start up բիզնեսի ծրագրի ղեկավարի հետ և քննարկել մշակված ծրագրերի օգտագործման հնարավորությունը։
Հաջորդ երկու որոշումը միտված է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության համակարգի վարչարարության արդյունավետության բարձրացմանը։ Առաջինով առավել հստակեցվում են վարչության կողմից ՀՀ քաղաքացիության դադարեցման ընթացակարգում իրականացվող գործառույթների բնույթը և ժամկետները, երկրորդով` պարզեցվում քաղաքացիություն ստացողի երդման արարողակարգը։

Մանրամասն կարող եք կարդալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս