
Չենք պատրաստվում բաց թողնել Բեյլին. Վիլաշ-Բոաշ

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հույս ունի, որ թիմի կիսապաշտպան Գարեթ Բեյլը հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ չի տեղափոխվի։
«Բեյլը հիանալի մարզավիճակում է գտնվում, և մենք կանենք հնարավոր ամեն բան, որպեսզի հունվարին չկորցնենք մեր առաջատարին։
Բեյլը պետք է «Տոտենհեմին»։ Անշուշտ, մենք պետք է հաշվի նստենք նաև ֆուտբոլիստի կարծիքի հետ, սակայն չենք պատրաստվում նրան բաց թողնել», – պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը